«Խելացի» հեռուստացույցներ, «խելացի» ժամացույցներ… Այլեւս ի՞նչը կարող է «խելացի» լինել: Օրինակ, տակդիրները. Հենց սա են մշակում ճապոնացի գիտնականները:
Նրանք ենթադրում են, որ ամենահասարակ տակդիրների մեջ սխեմայով պլաստմասե ժապավեն կտեղադրեն, որը կարող է տեղեկություն փոխանցել: Սնուցումն այն ստանալու է «օդից»:
Համակարգն օգտագործում է օրգանական նյութեր, որոնք կարող են տպագրվել շիթային տպագրության տեխնոլոգիայով: Այն մշակել են Տոկիոյի համալսարանի մասնագետները:
Տեսնելու համար, արդյոք խոնավ է սովորական տակդիրը, ստիպված են հանել երեխայի հագուստը կամ ձեռքով ստուգել: Իսկ սենսորի ազդանշանը ցույց կտա, որ ժամանակն է փոխել այն:
Համակարգի նախատիպն ի վիճակի է զգալ ոչ միայն խոնավությունը: Այն կարող է նաեւ ճնշումն ու ջերմությունը զգալ: Նախքան սենսորը կհայտնվի վաճառքում, հետազոտողները մտադիր են նվազեցնել սխեմայի էներգիայի սպառումը:




























