Ամերիկացի գիտնականները պարզել են, թեինչու են կոկորդիլոսները ծառը բարձրանում, հաղորդում է Newswise-ը:

Ամիսներ շարունակ գիտնականները հետեւել են, թե ինչպես են չորս տեսակների ներկայացուցիչներ բարձրացել ջրի մակերեւույթից վեր գտնվող ծառերը: Հետազոտողները պարզել են, որ նրանցից ոմանք կարողացել են բարձրանալ անգամ մինչեւ չորս մետր բարձրությամբ ճյուղերի վրա:  Դա հիմնականում կախված է եղել կենդանու չափերից՝ որքան փոքր է կոկորդիլոսը, այնքան բարձր է նա կարողանում մագլցել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Գիտնակնների կարծիքով՝ կենդանիները ծառերն են մագլցել, որպեսզի տաքանան արեւի տակ ու հետեւեն տարածքին՝ կապված սնունդի առկայության ու թշնամիների հետ: Հետազոտողները կարծում են, որ իրենց բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ արդեն ոչնչացած ու դեռեւս գոյություն ունեցող սողունների կենսակերպը: