Ամերիկացի պաստորը դիմել է հավատացյալներին բավական տարօրինակ առաջարկով, որի էությունը կայանում էր եկեղեցի մերկ ներկայանալու մեջ: Նա հավատացրել է հավատացյալներին, որ դա բավական բնական է, քանի որ ինքը Հիսուս Քրիստոսն է մերկ ծնվել:
Մերկ եկեղեցական ծառայությունների գաղափարը պատկանում է պաստոր Ալեն Փարքերին Վիրջինիա նահանգի եկեղեցուց, ով հանգել էր այն մտքին, որ պետք է թույլ տալ մարդկանց եկեղեցի մորեմերկ գալ: Նրա կարծիքով որոշումն այնքանով է ճիշտ, որ Հիսուս Քրիստոսը ծնվել եւ մահացել էր մերկ վիճակում:
«Ինքը(Հիսուսը) մերկ է ծնվել, խաչվել է մերկ վիճակում, ու երբ համբարձվել է, դարձյալ մերկ է եղել: Եթե Աստված մեզ մերկ է արարել, ապա ինչպես կարող է մերկությունը սխալ լինել»,- հայտարարել է Աստծո սպասավորը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Gawker-ին:
Փարքերը հավելել է, որ մերկ հավատացյալներն ավելի խոցելի են, ուստի նրանց մերկ հոգիներն ուղղված են հենց Քրիստոսին, ու նա իր հետեւորդներին կտանի ճշմարիտ ուղիով:
Ընդ որում նա առաջինն է ցույց տվել պատրաստականությունը հետեւել իր պոստուլատներին՝ քարոզն անցկացնելով մերկ վիճակում:
Նրա օրինակն այնքան համոզիչ է եղել, որ մշտական հետեւորդները կրկնել են նրա գործողություններն ու աղոթել մերկ վիճակում:
«Կան մարդիկ, ովքեր շատ փող ու հարստություն ունեն, կան մարդիկ, ովքեր չունեն: Այսպես լիովին զգացվում է, որ բոլորս հավասար ենք»,- լրագրողներին պարզաբանել է Փարքերի գաղափարների կողմնակիցը:



























