Ապրիլի 17-ին Սամսուն նահանգի Լադիք շրջանում երկու ոստիկանների սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել PKK-ն:
Firat գործակալության փոխանցմամբ` PKK-ն այս քայլը բացատրել է որպես պատասխան քայլ քուրդ ժողովրդի դեմ իրականացվող ռազմական գործողությունների եւ այդ գործողությունների ընթացքում իրենց զոհված զինյալ ընկերների համար: Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանների սպանությունը իրականացրել է PKK-ի սեւծովյան շրջանի խմբավորումներից մեկն` իր անձնական նախաձեռնությամբ:
Նշենք, որ ապրիլի 17-ի երեկոյան Սամսունի Լադիք շրջանում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենան հայտնվել էր «Կալաշնիկով» ինքնաձիգի կրակահեթի տակ, որի հետեւանքով մեքենայում գտնվող երկու ոստիկանն էլ սպանվել էին:




























