Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին բրիֆինգում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտնական ներկայացուցիչ Նեստերենկոն:

Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման Ադրբեջանի առաջարկը, ինչպես նաեւ ԼՂ խնդրում որպես միջնորդ հանդես գալու Իրանի նախաձեռնությունը, Նեստերենկոն պատասխանել է. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք այդ խնդրում: Վերջին ժամանակներս մի շարք առաջարկներ են արվել, որոնք մենք ուսումնասիրում ենք: Բայց որպեսզի համապատասխան գնահատականներ տանք, մեզ անհրաժեշտ է կապվել բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս հարցերում։ Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք։ Մեր գործընկերների հետ տվյալ հարցերը քննարկելուց որոշ ժամանակ անց մենք կարող ենք արդեն որոշակի պարզաբանումներ տալ»: