Ամերիկացի Փիթեր Բիքերթոնը տասնյակ հազարավոր միջատներ է ուտում՝ սրտի հիվանդությունը կանխելու համար: 24-ամյա երիտասարդն ավելի քան 10 000 լուսատտիկ է կերել, 5000 մորեխ եւ 1000 թրթուր:

Փիթերի ամենօրյա նախաճաշը պարունակում է վարսակի շիլա մորեխներով, լուսատտիկներով բրդուճ, իսկ ճաշին թրթուրներով տակո: Նա համարում է, որ միջոտներով սնվելն ավելի արյունավետ է խոլեստերինի բարձրացումը կանխելու համար, իսկ դա իր հերթին, նվազեցնում է սրտային հիվանդության առաջացման ռիսկը:

Փիթերը լուրջ է մոտենում իր դիետային, քանի որ իր ընտանիքում մեկ սերունդ չէ, որ տառապում է սրտի հիվանդությունից: Փիթերը հանդիպում է մարդկանց հետ ողջ աշխարհում, բզեզների համտեսման միջոցառումներ անցկացնում, որպեսզի մյուսներին միացնի իր դիետային, հաղորդում է FedPost.ru-ն:

Երիտասարդը պատմում է, որ փոխել սննդակարգը ստիպված է եղել սրտի նոպաներից հետո, որոնցից տառապում էին իր հարազատները: Մանչեսթերի համալսարանի ասպիրանտն առաջին անգամ միջատներ համտեսսել է Էկվադոր ճանապարհորդության ժամանակ 2009թ.-ին, սակայն լուրջ մտածել է դրանցով սնվելու մասին միայն մեկ տարի անց:

Միջատների տավարի մսի համեմատ 2 անգամ ավել սպիտակուց են պարունակում, 3 անգամ ավելի շատ ճարպաթթու, քան ձուկը: Սա հանգեցրել է նրան, որ Փիթերն իր սննդակարգում ընդգրկել է բզեզներ՝ դրանցում պարունակվող սպիտակուցը միավորելով մսամթերքի հետ: Առաջին ուտեստը միջատներով, որ պատրաստել է Փիթերը, տավարի մսով ու մորեխներով կոտլետներն էին: