Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում բնակելի տուն է փլվել: Միջադեպի պատճառով վիրավորվել է մեկ հոգի: Տան բնակիչները հասցրել են լքել տունը, իսկ վիրավորված կինը բնակվել է հարեւանությամբ: Տունը վթարային էր, բայց այնտեղ մինչեւ վերջերս շարունակում էր բնակվել վեց ընտանիք: Ներկայումս դեպքի վայրում աշխատանքներ են կատարվում:

Քաղաքի իշխանություններն անտուն մնացածներին ապահովել են ժամանակավոր կացարանով: Օգնությունն իրականացվել է Հին Թբիլիսիի զարգացման եւ վերականգնման հիմնադրամի միջոցներով: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք բնակիչներին բնակարանի կորստի համար փոխհատուցում կտրամադրեն: