Երեկ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բանտից նոր ազատված «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Նա հետաքրքրվել է Ա. Բաբաջանյանի առողջությամբ և նրա առաջիկա ծրագրերով, մաղթել արագ ապաքինում և հաջողություն իր ապագա գործունեության մեջ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայ ազգային կոնգրեսից:

Հիշեցնենք, որ երեկ «Դատապարտյալների հիվանդացոցից» պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Արման Բաբաջանյանը: Նրա գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս Արմանի մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:

Նշենք նաեւ, որ որ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի օրացուցային պատժաժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին: