Արգենտինայի հայ համայնքը կմասնակցի «Բուենոս Այրես – Հայաստան» միջոցառմանը, որը կազմակերպվում է Բուենոս Այրեսի պատմական ու մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի, Պատմության ինստիտուտի ու Հայկական մշակութային ընկերակցության կողմից։

Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 10-ին ու 11-ին, Արգենտինայի մայրաքաղաքում։ Կայանալիք համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Արգենտինա և, մասնավորապես, Բուենոս Այրես, հայերի ներգաղթի պատմությունը, Ցեղասպանությունը և նեգոցիոնիզմը (ցեղասպանության մերժումը) և հայերի հոգևոր ու մշակութային ժառանգությանը՝ արվեստին, կրթությանը, մամուլին վերաբերող այլ թեմաներ։ Յուրաքանչյուր օրվա վերջում հյուրերին կառաջարկվեն ազգային ճաշատեսակներ ու թատերականացված ներկայացումներ։