Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի` FIFA-ի ներկայացրած նախնական հաշվարկների համաձայն` այս տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կայանալիք ֆուտբոլի առաջնությունից ակնկալվում է 1 մլրդ դոլարի շահույթ:

Հիշեցնենք, որ աշխարհի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ից: FIFA-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկենի խոսքով` գլխավոր հովանավորներից եւ խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքից ստացված առևտրային շահույթը կկազմի շուրջ 3,3 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ դոլարը կուղղվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի առաջնության խաղերի նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորմանը և շուրջ 1 մլրդ դոլար FIFA-ն, որպես ֆինանսական աջակցություն, կտրամադրի հարավաֆրիկյան պետական այն կազմակերպություններին, որոնք ակտիվ մասնակցություն կունենա խաղերի կազմակերպմանը:

Այսպիսով, FIFA-ն ֆուտբոլի առաջնության խաղերից կապահովի շուրջ 1 մլրդ դոլարի շահույթ: