NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է տեսաբաններ Էրիկ Մեյերսոնի եւ Դենի Ռոդրիքի հոդվածը, որը հարապարակվել է «Foreign Affairs» ամսագրում:
Թուրքական քաղաքականության արեւմտյան նկարագրություններն ի վերջո սկսեցին հաշվի առնել ավտորիտար իրականությունը: Դեռ 2012թ.-ին Միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող Սթիվեն Քուքը նշեց, որ «Արդարության եւ զարգացմանն կուսակցությունն արեց հնարավոր ամեն ինչ», որպեսզի «ավելի դեմոկրատական, բաց երկիր» կառուցի: Մեկուկես տարի անց Քուքը սգում է Թուրքիայի «դեմոկրատական պատրանքը»՝ նշելով Էդրողանի հակվածության մասին դեպի «պետական ինստիտուտների օգտագործում վրեժի եւ քաղաքական ահաբեկումների համար»:
Հաշվի առնելով Էրդողանի պահվածքը՝ կուրսի ճշգրտումն արդարացված է: Սակայն, ցավոք, Արեւմուտքի նոր դիսկուրսը տառապում է մի քանի բացթողումներից եւ թերություններից: Թուրքիայի ավտորիտար շրջադարձը, որպես կանոն, ներկայացվում է որպես վերջերս կայացած գործընթաց, որը հաջորդել է դեմոկրատական բարեփոխումներին Էդրողանի կառավարման 10 տարվա ընթացքում:
Թուրքիայում ինստիտուների հարցում իրավիճակի վատթարացումը վերջին ժամանակների հարց չէ: Վերջին տարվա ընթացքում լրատվամիջոցների դաժան ճնշումը բռնաճնշումների շարունակվող գործընթացի վերջին փուլն էր: Եվ Էրդողանը, եւ գյուլենականները վաղուց են շահագործում դատական համակարգն ընդդեմ իրենց հակառակորդների: Մամուլի ազատության եւ դատական համակարգի անկախության հարցում իրավիճակի վատթարացումից բացի ավելացել է ձերբակալությունների թիվը՝ գրեթե կրկնակի անգամ:
Տնտեսական բնագավառում Էրդողանը պաշարեց կարգավորող օրգաններին, որոնց ժառանգել էր 2001թ.-ին էկոնոմիկայի նախկին նախարար Քեմալ Դերվիշի բարեփոխումների արդյունքում: Նոր կանոններն ու քաղաքական նշանակումներն ինքնուրույնությունից զրկեցին գիտական մարմիններին ու համալսարաններին, որոնք ավելի շատ նման են Ռուսաստանում եւ Իրանում գործող հաստատություններին, քան թե Եվրոպական միությունում:
Էրդողանը վայելում է դաշնակիցների եը այլ խաղացողների աջակցությունը: Ինստիտուցիոնալ անկումը ԱԶԿ պրակտիկայի արդյունքն է, ինչպես նաեւ պետական նոր ապարատի հիմնումը: Չնայած նրան, որ Էրդողանը հեռացրել էր դատական մարմիններից եւ ոստիկանությունից հազարավոր գյուլենականների, նոր շարժման անթափանցիկությունը վկայում է՝ գյուլենականները կարող են հզոր բյուրոկրատներ լինել, ցանկացած նոր կառավարություն պետք է հաշվի նստի նրանց հետ:
Բացի այդ, Էրդողանի ռեժիմը պաշտպանում է մտերիմ ընկերների մեծ ցանց, ովքեր սնվում են պետական շռայլությամբ եւ կոռումպացված բիզնեսով: Թեեւ թուրքական քաղաքականությունը միշտ տառապել է կոռուպցիայից, դրա մեծությունը զարմացնում է նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործիչներին:
Նույնիսկ եթե Էրդողանը կորցնի իշխանությունը, Կուբայում եւ Վենեսուելայում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ավտորիտար ռեժիմների հետնորդները հաճախ պատրաստ են ստատուս քվոյի պաշտպանության համար բռնաճնշումների դիմել: ԱԶԿ ներսում դեմոկրատական իրավիճակը որեւէ կերպ չի հուշում, թե ով կգլխավորի կուսակցությունն ապագայում: Էրդողանի ձեռքում կենտրոնացած իշխանությունը հեռացրեց բոլորին՝ բացառությամբ քծնողներից: Եթե Թուրքիան դեմոկրատական դառնա, այն դա կանի հակառակ նրա, ինչը տեղի ունեցավ Էրդողանի հսկողության ներքո, բայց ոչ այդ պատճառով:


























