Իսպանացի աշխարհահռչակ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կարծում է, որ ինքն ավելի լավ է հասկանում Աստծո գործերն ու մեր կյանքի իրողությունները, քան Հռոմի պապն ու ողջ Վատիկանը,- գրում է գերմանական «Die Zeit» թերթը։

Հրատարակման համաձայն, Ալմոդովարը կարծում է, որ իր ֆիլմերում շատ ավելի լավ ու ճշմարտացի են արտացոլվում ժամանակակից մարդկության հոգևոր արժեքները, քան հոգևոր առաջնորդի և նրա կարդինալների պնդումներում։

«Ռեժիսորն Աստծո նման մի բան է։ Ես հանդգնում եմ պնդել դա՝ չլինելով հավատացյալ։ Իմ ֆիլմերում ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն բանին, որ Հռոմի պապը նշանակություն է տալիս միայն կյանքի ու աշխարհի կաթոլիկ ընկալմանը»,- ասել է Ալմոդովարը։ Նրա կարծիքով, "պապը պետք է ընդամենը դուրս գա Վատիկանից, անցնի փողոցներով և համոզվի, թե ինչ է իրենից ներկայացնում կաթոլիկ աշխարհն այսօր։ Դա լիակատար խելագարություն է չտեսնել այն, թե ինչպես են իրականում ապրում այսօր միլիոնավոր մարդիկ։ Իսկ իմ գործող անձերը ավելի իրական են, նրանք ապրում են իրականության համապատասխան, այլ ոչ թե ապրում ինչ-որ կարծրատիպերով։