Բանտոււմ գտնվող ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը հունիսի 3-ին «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպության կողմից պարգեւատրել է «Լրագրությունը վտանգի տակ» անվանակարգում։

Լոնդոնում տեղի ունեցած արարողության ժամանակ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները պաշտոնական Բաքվին կոչ են արել ազատ արձակել Ֆաթուլլաեւին եւ դադարեցնել «խոսքի ազատությունը խեղդելը»,- հայտնում է ВВС-ն։ Հունիսի 4-ին Լոնդոնում՝ Ադրբեջանի դեսպանատան առջեւ, Էյնուլլա Ֆաթուլլաեւի հանդեպ դատական հետապնդման դեմ բողոքի ակցիա է անցկացվել։ 

«Իրական Ադրբեջան» թերթի հիմնադիր Ֆաթուլլաեւը 30 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2007 թվականին այն բանի համար, որ «Ղարաբաղյան օրագիր» հոդվածաշարում գրել էր, թե հայերը Խոջալուի բնակչությանը չեն սպանել։