Թուրքիայի ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն հունիսի 9-ին ներկա կլինի Ստամբուլի հայկական դրոցների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման միջոցառմանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն հայ շրջանավարտների ավարտական վկայականները հանձնելու միջոցառման ընթացքում հանդես է  գալու ելույթով։

Ստամբուլի Սուրբ Խաչ ավագ դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կրթության  նախարարը կմասնակցի իրենց միջոցառմանը։