Օրերս Գառնու Երկրաֆիզիկական աստղադիտարանում Չեխիայի Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության շրջանակներում ուղղահայաց ստատիկ փարոս են տեղադրել: Հայաստանի համար սարքը նորություն չէ, նմանատիպը տեղադրվել էր դեռ խորհրդային տարիներին: Չեխիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Պավել Կալենդան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է սարքի աշխատանքի որոշ մանրամասներ: Թեեւ արդի գիտությունը դեռ րւ կարող կանխատեսել երկրաշարժերը, գիտնականները չեն դադարում աշխատել այդ ուղղությամբ: Սարքն արդեն դիտարկվում է որպես քայլ, որն ապագայում կարող է նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը: Առավել եւս, որ դրա օգնությամբ իրեն հաջողվել է երկու տարվա ընթացքում կանխատեսել խոշոր երկրաշարժերի 80 տոկոսը:
Ինչպե՞ս է կոչվում սարքն ու ինչպե՞ս է այն աշխատում:
Սարքը կոչվում է ուղղահայաց ստատիկ փարոս: Ստատիկ, քանի որ կարիք չկա այն տեղաշարժել: Սարքը ֆիքսված վիճակում է, այն չափում է ժայռի ուղղահայաց դիրքի թեքումը: Չափումներն իրականացվում են հորիզոնական հարթության վրա երկու ձողերի օգնությամբ: Սեյսմիկ ալիքներն ու աղմուկ մշտապես առկա են, իսկ առավել դանդաղ թեքվում են լեռնային զանգվածները:
Աշխարհում քանի՞ նման փարոս կա տեղադրված:
Մենք չափումներն իրականցնում ենք 8 կետերում 12 փարոսի օգնությամբ՝ Սլովենիայում, միջին Եվրոպայում, Պրահայում, արեւմտյան Չեխիայում, Ղրիմում, Գառնիում:
Սարքը կարող է արդյո՞ք երկրաշարժերի կանխատեսման գործում առաջընթաց քայլերից մեկը դառնալ: Եվ որքա՞ն վաղ կարող է լինել կանխատեսումը:
Մեր հետազոտությունների համաձայն՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժիչ առաջ թեքվածության փոփոխությունը տեղի է ունենում 1-2 օր առաջ: 7 մագնիտուդ ուժգնությամբ ալիքների դեպքում՝ 7 օր առաջ: 8 մագնիտուդ ուժգնության դեպքում՝ 2 շաբաթից մեկ ամիս տեւում են փոփոխությունները: Օրինակ, 2010թ.-ին Չիլիում 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժիքց առաջ փոփոխությունը գրանցվեց 2,5 ամիս առաջ: Որքան մեծ է երկրաշարժն, այնքան վաղ են զգացվում նախանշանները:
Գոյություն ունի կարծիք, որ վերջին տարիներին երկրաշարժերի թիվն ավելացել է: Այդպե՞ս է:
Այո, վերջին տասը տարում դրանց թիվն ավելացել է: Ժամանակաշրջանը նման է նախորդ տարի կեսերին: Այդ ընթացքում 5-6 խոշոր ցնում էր տեղի ունեցել, եւ նույնիսկ ամենահուժկուն՝ 1960թ.-ի Չիլիի երկրաշարժը: Նման ակտիվություն նկատվել է նաեւ 19-րդ դարի սկզբին:
Ինչպե՞ս է գիտությունը բացատրում սա:
Կարծիք կա, որ խոշոր երկրաշարժերը խմբավորում են: Սա գլոբալ գործընթացի դրսեւորում է՝ էներգիայի արտանետում կարճ ժամանակում: Այնուհետեւ հարաբարեկան խաղաղ երկար ժամանակաշրջան է տիրում:
Մարիամ Լեւինա





























