Իսրայելական եւ լիբանանյան մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց պատրաստվել էր Գազա մեկնել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ լիբանանյան «Էլ Մուսթաքբել» թերթում հրապարակվել է մի տեղեկություն, ըստ որի՝ Իսրայելի զինուժի կողմից Գազայի հատված օգնություն տանող նավերի վրա հարձակումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել է, թե միայնակ ցանկանում է Գազայի հատվածի շրջափակումը վերացնել։
«Էրդողանը ամերիկյան վարչակազմին հայտնել է, որ ցանկանում է եւս մեկ օգնություն տանող նավով ուղեկցողի կարգավիճակում մեկնել Գազայի հատված։ Սակայն ամերիկյան կողմը խորհուրդ է տվել Էրդողանին՝ մինչ իրավիճակի կարգավորումը, հետաձգել հիշյալ ծրագրի իրականացումը»,- նշել է լիբանանյան պարբերականը:



























