Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունիսի 12-ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Միքայելյանը երեկ՝ հունիսի 11-ին Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում սրտի զոնդավորում է անցել։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին փոխանցեց Միքայելյանին բուժող բժիշկը՝ Արեւիկ Ստեփանյանը, զոնդավորումը նորմալ է ընթացել եւ հիվանդը նորմալ վիճակում դուրս է գրվել ու տեղափոխվել ՔԿՀ։ Նշենք, որ հետազոտության ընթացքում կրկին նկարվել են հիվանդի սիրտը սնուցող անոթները։ Պարզվել է, որ Միքայելյանը սրտի ստենդավորված անոթի հետ կապված խնդիր ունի՝ անոթը մոտավորապես 20 տոկոսով նեղացել է։ Միքայելյանը բուժումը պետք է շարունակի ՔԿՀ-ում՝ ստանալով դեղորայք։ Նշենք, որ Սասուն Միքայելյանը մոտ չորս ամիս առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել։
Հիշեցնենք, որՄիքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։


























