Հաճախ հնարավոր չէ տեսնել տպագրական սխալները նույնիսկ սեփական տեքստում: Փորձագետները նշում են, որ դա կապված չէ հիմարության կամ անուշադրության հետ, այլ այն հանգամանքի, որ ուղեղն ավելի բարդ խնդիրներ է լուծում: Ըստ «Prothom Alo»-ի, տեքստ գրելու ընթացքում մարդիկ շատ սխալներ ինքնաբերաբար են անում եւ չեն մտածում այն մասին, թե ինչն է տառերը բառերի վերածում, իսկ բառերը՝ նախադասության: Նրանք փորձում են նախադասությունները բարդ գաղափարներում միավորել, որպեսզի հասանելի դարձնեն գրածը:
Շեֆիլդի համալսարանից հոգեբան Թոմ Սթաֆորդը նշում է. «Գրելու ընթացքում մենք փորձում ենք իմաստը հաղորդել: Խնդիրը բարձր մակարդակի է: Բարդ է նկատել ամեն մանրուք, քանի որ մենք համակարգիչ չենք, ոչ էլ՝ տվյալների բազա»: Նրա խոսքով՝ ստուգելով աշխատանքը, մենք գիտենք իմաստը, որը ցանկանում ենք հասցնել: Գնահատելով միտքը՝ մենք բաց ենք թողում մանրուքները:
«MedDaily.ru»-ի փոխանցմամբ, մարդիկ չեն տեսնում իրենց սխալները, քանի որ էկրանին երեւացող տարբերակը մրցում է նրանց գլխում առկա տարբերակի հետ: Թոմ Սթաֆորդը խորհուրդ է տալիս առավելագույնս մոռանալ սեփական աշխատանքի մասին, այնպես, որ այն օտար թվա: Դրա համար հարկավոր է փոխել տառերի գույնը կամ չափը, կամ տպել այն ու ձեռքով ստուգել:





























