Վաղը «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը մեկնելու է արտերկիր՝ բուժման նպատակով:
Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը համառորեն հրաժարվում էր քննել Բաբաջանյանի հարցը, սակայն օգոստոսի 4-ին նրան ազատ են արձակել:
«Ժամանակ» օրաթերթի համակարգող Էմմա Գաբրիելյանը NEWS.am-ին հայտնեց, թե Բաբաջանյանը վաղը կմեկնի հանրապետությունից, քանի որ Հայաստանում համապատասխան բուժում չի կարող ստանալ:




























