Կալիֆորնիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել է N SB 234 օրենքի նախագիծը, որով դպրոցներում պատմական եւ հասարակական գիտությունների կրթական ծրագրերի մեջ նախատեսվում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դնել Հոլոքոսթի, Կամբոջիայի եւ Ռուանդայի ցեղասպանությունների կողքին:

Թուրքական Zaman օրաթերթը ներկայացրել է ցեղասպանության պնդումների դեմ պայքարի միության (ASIMED) նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության բաժնի դասախոս դոկտոր Սավաշ Էղիլմեզի խոսքերը, թե հայկական լոբբինգն ԱՄՆ-ում բավականին արագ է կատարվում": «Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակը երիտասարդ սերնդի գիտակցության մեջ թուրքի թշնամի կերպարի ամրագրումն է եւ հարեւանությամբ ապրող թուրքերին ճնշման տակ առնելը: Այլ ռասայի պատկանող երիտասարդները դրա հետեւանքով թուրքերին կընկալեն իբրեւ բարբարոսներ եւ կսնվեն նրանց նկատմամբ ատելությամբ: Այս նախագծի ընդունումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել»,- նշել է Էղիլմեզը: