Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ աշնանը Հայաստանին փոփոխություններ չեն սպառնում ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության մեջ:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս արած հայտարարությունը, թե աշնանն իրավիճակի փոփոխություն է լինելու, ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Իհարկե ես տեղյակ չեմ, թե ինչ է հայտարարել, բայց քաղաքական տեսակետից, կարծում եմ, որեւէ բան չի կարող աշնանը փոխվել: Դա կապված չի լինի դրա հետ: Բնականաբար քաղաքական պայման չկա»: Ըստ հանրապետական պատգամավորի՝ աշնանը դրական զարգացումներ կլինեն տնտեսությունում: «Կանխատեսումը կա, որը շատ ռեալ է»,- ազդարարեց Սահակյանը:
NEWS.am-ի հարցին, արդյո՞ք փոփոխություններ կլինեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ի նպաստ կամ ի վնաս Հայաստանի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ ի նպաստ, ոչ ի վնաս: Բանակցային պրոցեսները բավարար վիճակ են ստեղծում մեզ համար»:




























