Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, թե ձերբակալվել է Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի պետ, փրկարարական ծառայության ենթասպա Մ. Հեպինյանը: 1962թ. ծնված Հեպինյանը ձերբակալվել է Տավուշի մարզի երկու դեռահասների անօգնական վիճակներն օգտագործելու եւ նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:



























