Հայ Ազգային Կոնգրեսի առողջապահության հանձնաժողովը խմբագրում է մոտ մեկ շաբաթ առաջ ներկայացված «Առողջության պահպանման ծրագիր» անվանմամբ հայեցակարգը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ միաժամանակ հավելելով, որ առաջիկա երկու օրերին ծրագիրը պաշտոնապես կհրապարակվի։

Հարցին, թե որեւէ ատյան արձագանքե՞լ է հայեցակարգին, Մկրտչյանը պատասխանեց, որ թեեւ իրենց մշակած փաստաթուղթն արդեն մեկ շաբաթ է՝ հրապարակվել է, սակայն մինչ այժմ պետական-հասարակակն որեւէ կառույցի կողմից արձագանք չի եղել։ Նշենք, որ հայեցակարգը բավական ծավալուն է ու բաղկացած է մի քանի գլխից։