Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի իշխանությունները որոշել են հետաքրքիր փորձ անցկացնել ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում եւ բոլոր երեխաներին առաջարկել պաղպաղակի դիմաց հանձնել խաղալիք ատրճանակներն ու մյուս խաղալիք զենքերը:
Երեխաներին պաղպաղակի դիմաց առաջարկվել է նաեւ հրաժարվել չափից ավելի բռնություն պարունակող վիդեոխաղերից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ի շատ նահանգներում երեխաների համար իսկական զենքը հասանելի է դեռ վաղ տարիքում:
Օգոստոսի վերջին ամերիկյան Արիզոնա նահանգում 9-ամյա աղջիկը պատահաբար կրակել է հրաձգության իր հրանագիչի վրա, ով ցույց էր տալիս, թե ինչպես է հարկավոր վարվել հրազենի հետ:




























