Կենդանիների համաշխարհային օրը(World Animal Day), որն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 4-ին, սահմանվել է Բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում, որն անցկացվել է 1931թ.-ն Ֆլորենցիայում(Իտալիա): Հոկտեմբերի 4-ն ընտրվել է այն պատճառով, որ օրը հայտնի է որպես կաթոլիկական սուրբ Ֆրանցիսկ Ասիզկի հիշատակի օր (Feast Day of St Francis of Assisi, 1181/1182 – 1226թ.-ի հոկտեմբերի 4), ով համարվում է կենդանիների հովանավոր, հաղորդում է «Calend»-ը:
Շատ երկրների եկեղեցիներ ծիսակարգեր են անցկացնում, որոնք նվիրված են Կենդանիների Համաշխարհային օրվան՝ կամ հոկտեմբերի 4-ին, կամ մոտ օրերին: Շատ երկրներում կենդանիների պաշտպանության միությունները տարեկան կազմակերպում են օրվան նվիրված տարբեր զանգվածային միջոցառումներ ու ակցիաներ:




























