«Գանգստեր» շունը, որը նախկինում պաշտպանում էր կոլումբիացի թմրաբարոնին, ներկայումս ոստիկանությունում վարժեցում է անցնում՝ որոնողափրկարարական գործողություններին մասնակցելու համար, փոխանցում է Mirror-ը։
Pecas (թարգմանաբար նշանակում է պեպեններ) անունով շունն ավելի վաղ պատկանում էր կոլումբիական El Usuga հանցախմբիանդամ Սեզար Մարտինեսին, որը վերահսկում էր Կենտրոնական Ամերիկայում կոկայինի շրջանառությունը։
«Pecas-ին բռնել են թմրավաճառին ձերբակալելու գործողության ընթացքում։ Պարզվում է՝ շունը նրան էր պաշտպանում», - հայտնել է Շների վարժեցման ոստիկանական ակադեմիայի փոխտնօրեն, մայոր Միլթոն Լեոնարդո Սանդովալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ակադեմիայի ներկայացուցիչները հավելել են, որ շունը շատ լավ հոտառություն ունի, ինչը կօգնի ոստիկանության աշխատանքին։




























