Հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում ռուսական գազի Չինաստան մատակարարման մասին համաձայնությունները կարող են կնքվել մինչեւ տարվա ավարտը, Կալինինգրադում ուրբաթ հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք դեռ հստակ ժամկետներ չունենք, բանակցությունները «Գազպրոմի» եւ «CNPC» միջեւ շարունակվում են, երբ գնի շուրջ, գազամուղի շինարարության պայմանների, գազի մատակարարման շուրջ համաձայնության գան, կարող ենք ավելի հստակ ասել: Հույս ունենք, որ հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում հնարավոր կլինի մինչեւ տարվա վերջ նշել, եթե ընկերությունները համաձայնության գան»,- ասել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ Էներգետիկայի նախարարությունը հույս էր հայտնում, որ պայմանագիրը կկնքվի նոյեմբերին՝ Պեկինում կայացող ԱԽՏՄ գագաթաժողովի շրջանակներում:




























