Փարիզյան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի կանխի «Ford» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան Փարիզում անցկացվող միջազգային ավտոսրահի դահլիճում: Ամերիկյան ավտոարտադրողի փարիզյան մասնաճյուղի ավելի քան 100 աշխատակից Բլանկֆոր քաղաքից (Ժիրոնդա դեպարտամենտ) ժամանալ էին Փարիզ:
Նրանք ցուցահանդեսի կենտրոնի տաղավարների առաջ պաստառներ էին բռնել՝ պահանջով թույլ չտալ աշխատանքից զանգվածային հեռացումները:
Ցույցի ընթացքում ոստիկանության հետ բախում է տեղի ունեցել, որը մտադիր չէր թույլ տալ ցուցարարներին համալիր մտնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բանակցություններից հետո ցուցարարներին հնարավորություն են տվել շարունակել բողոքի ակցիան: Աշխատողները ցուցասրահ են մտել ու քայլերթով շարժվել դեպի «Ford»-ի լայն տաղավար:
Տաղավարի աշխատակիցները նրանց գալուց առաջ դիտավորյալ ծածկել էին ցուցանմուշ մեքենաները կտորներով:
Մի որոշ ժամանակ անց ցույցը խաղաղ ավարտվել է: Մասնակիցները, սակայն, մի կողմ են քաշել կտորները, մեքենաների վրա փայլաթղթեր լցրել ու գրառում ամրացրել՝ «Թույլ չենք տա աշխատանքից հեռացնել»:
Ցույցի ընթացքում մասնակիցներն ընդգծել են, որ «Ford» ընկերությունն աշխարհում տարեկան 6 մլրդ դոլար եկամուտ է ստանում, սակայն ակնհայտորեն մտադիր չէ պահել աշխատատեղերը պահպանելու մասին խոստումը»:




























