Շվեդ գրող եւ քննադատ Հորաս Էնգդալը, ով գրականության գծով Նոբելյան մրցանակի հանձնաժողովի անդամ է, նախօրեին La Croix-ին տված հարցազրույցում դժգոհել է արեւմտյան գրականությունում ներկայում տիրող իրավիճակից:
Էնգդալը կարծում է, որ գրողների համար նախատեսված դասընթացները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գրականություն չափազանց շատ մարդ են բերել: Նա նաեւ կարծում է, որ դրամական խոշոր դրամաշնորհներն օգտակար չեն գրողների համար:
«Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է: Բայց այդ գումարները գրողին կտրում են հասարակությունից, իշխանություններից անառողջ կախվածություն առաջացնում: Նախկինում գրողներն աշխատում էին տաքսու վարորդների, դռնապանների, մատուցողների հետ: Սեմյուել Բեքեթը եւ այլք այդպես են ապրել: Դժվար էր, բայց նրանք ինքնուրույն էին կերակրվում»,- մտորումներն է կիսել Էնգդալը:
Ըստ Gazeta.ru-ի, գրողի կարծիքով՝ գրական վերելք պետք է սպասել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներից: «Հույս ունեմ՝ Ասիայի եւ Աֆրիկայի գրական հարստությունները չեն նվազի այդ հեղինակների ձուլման եւ «արեւմտականացման» հետեւանքով»,- ասել է Էնգդալը:




























