Գերմանական «Audi» ավտոկոնցեռնն իր «R8» մեքենայի երկու նոր մոդելներ կթողարկի՝ էլեկտրաշարժիչով ու հիբրիդային սարքավորմամբ: Այս մասին գրում է «innov.ru»-ն:
Նոր սերնդի «Audi R8»-ն էկոլոգիական մոդել կդառնա, այդ մասին լուրերը հաստատել է ընկերության մշակումների բաժնի ղեկավար Ուլրիխ Հաքենբերգը: Ինչպես հաղորդում է «Motor»-ը՝ թարմացված «Audi R8»-ը մշակվում է «Lamborghini Huracan»-ի հիմքի վրա, սակայն շարժիչները միանգամայն ուրիշ կլինեն: Էլեկտրական «R8 e-tron»-ը, որը կհայտնվի 2015թ. ամռանը, ենթադրաբար, կունենա 190 ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրաշարժիչ, որոնք թույլ կտան մեքենային 4.2 վայրկյանի ընթացքում 10կմ/ժ արագություն զարգացնել: Առանց հավելյալ լիցքավորման մեքենան կարող է ընթանալ ավելի քան 400կմ:
«Audi R8»-ի հիբրիդային տարբերակը կհայտնվի 2016թ.: Թե ինչ կընդգրկվի կազմում, հայտնի չէ, սակայն, ըստ որոշ վարկածների, հիբրիդը կարող է բաղկացած լինել վերոնշյալ էլեկտրաշարժիչից եւ բենզինային շարժիչով նախորդ տարբերակներից մեկից:





























