Մերկ կինը՝ նորածինը գրկին, փորձել է պատսպարվել Նիժնեվարտովսկի եկեղեցում, գրում է Gazeta.ru –ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի` կինը հայտնել է, որ իրեն հետապնդում են «չար ոգիները»: Հավատացյալները շտապօգնություն եւ ոստիկանություն են կանչել:

«Ծեծի կամ բռնության այլ հետքեր երեխայի մոտ չի հայտնաբերվել: Մայրը նախկինում  վարչական կամ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանությունում չի հաշվառվել: Նրա դեմ բողոքներ չկան», - տեղի ոստիկանության հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Կինը ներկայումս հոգեբուժարանում է, իսկ երեխան` մանկական հիվանդանոցում: