Բարձրաձայն աղոթքի օգնությամբ աղջիկը Մոսկվայում կարողացել է բացել մետրոյի պտուտադռնակը: Աղոթքի անհավանական ունակությունների մասին կարճ տեսանյութը Facebook-ի իր էջում է տեղադրել օգտատեր Անդրեյ Զադաչինը, հայտնում է «Մեդուզա» պորտալը:

Տեսանյութում նկատելի է, ինչպես է աղջիկը սկզբում խաչակնքվում եւ արտասանում «Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու», իսկ հետո բարձր բղավում է:

Հաջողվե՞ց, արդյոք, աղջկան անցնել պտուտակադռնակի միջով, անհայտ է, տեսանյութը ավարտվում է, երբ բացվում են փեղկերը: