Microsoft –ի հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադրամը ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար է հատկացրել աշխարհի ամենաաղքատ երկրներում սովի դեմ պայքարելու համար, սակայն այդ գումարմերի մեծ մասը ծախսել են ԱՄՆ-ում, Բրիտանիայում եւ այլ հարուստ երկրներում, եւ միայն շուրջ 10%-ն է ուղղվել Աֆրիկա, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ վերջին 10 տարում հատկացված միջոցների գրեթե կեսը փոխանցել են հետազոտական գլոբալ ցանցերին, այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Համաշխարհային բանկը եւ ՄԱԿ-ի գործակալությունը, ինչպես նաեւ խմբերին, որոնք աշխատում են Աֆրիկայում եւ զարգացնում բարձրտեխնոլոգիական գյուղատնտեսությունը

«Դրամաշնորհների ավելի քան 80%-ը ստացել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կազմակերպությունները եւ միայն 10 % –ը՝ Աֆրիկայի խմբերը:  Այս պահին գլխավոր ստացողն ԱՄՆ-ն է, հաջորդում են Բրիտանիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները»,- մեջբերում է աղբյուրը համապատասխան զեկույցից մի հատված:

Հիմնադրամից էլ հայտնել են, որ ուսումնասիրության հեղինակները տվել են կազմակերպության աշխատանքի  «ոչ ամբողջական պատկերը»: