Բելգիայում քաղաքամերձ էլեկտրագնացքը բախվել է վերանորոգող գնացքին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ դժբախտ պատահարի պատճառը թափված տերեւներն են: Այսպիսով, տրանսպորտային միջոցների վարորդները մեղավոր չեն»,- աղբյուրը մեջբերում է Բրյուսելի դատական իշխանության ներկայացուցիչ Լորենս Դյումոնի հաղորդագրությունը:
Քաղաքամերձ էլեկտրագնացքը վերանորոգող գնացքին բախվել է Լինքեբեք բնակավայրի մոտակայքում: Պատահարի արդյունքում 16 մարդ թեթեւ վնասվածք է ստացել:




























