ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից հավելյալ 6,2 մլրդ դոլար է խնդրել՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարի ֆինանսավորման համար, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ գումարից 2,4 մլրդ դոլարը հատկացվելու է առողջապահության նախարարությանը եւ սոցիալական ծառայություններին, 2 մլրդ դոլարը՝ միջազգային զարգացման գործակալությանը: Մնացած միջոցները նախատեսվում է հատուկ հիմնադրամում կուտակել եւ այնուհետեւ ծախսել Արեւմտյան Աֆրիկայում եւ ԱՄՆ-ում համաճարակի տարածման հետ կապված տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում:
Կառավարությունում նշում են, որ Օբաման հույս ունի խնդրած միջոցներն ստանալ «կաղ բադկների» նստաշրջանի ժամանակ՝ մինչեւ հաջորդ տարվա սկիզբը Կոնգրեսի աշխատանքային մնացած ժամանակը, երբ դեռ գործելու է նրա ներկայիս գումարման կազմը:




























