Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Ռուսաստանին կոչ է արել հետ քաշել իր զորքերը ոչ միայն Ուկրաինային սահմանամերձ շրջաններից, այլեւ հենց Ուկրաինայի տարածքից, հաղորդում է Federal Press.-ը:
Քաղաքական գործիչը կոչ է արել Ռուսաստանին հետեւել մինսկյան պայմանավորվածություններին: Բերթի կարծիքով՝ ուկրաինական կողմը ամբողջությամբ հետեւում է այդ պայմանավորվածություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայի շուրջ եւ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արեւելքում հիմա ստիպում են Վաշինգթոնին աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ենթակառուցվածքները:
Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ի խորհրդականների խմբի համար պարզեցրել են մի շարք պետական գաղտնիքների հասանելիությունը:




























