Տուլայում հրշեջները առաջին օգնություն են ցույց տվել հրդեից տուժած կատվին:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին դեպքի վայր ժամանած հրշեջները փաստել են, որ բնակարանում բացահայտ բռնկում չի եղել, իսկ ուժեղ ծխի պատճառը կարճ միացումն է եղել:
Բնակարանում հայտնաբերվել է միակ տուժածը՝ կատուն, որը ծխի հետեւանքով կորցրել է գիտակցությունը: Դժբախտ կենդանուն մաքուր օդ են դուրս բերել եւ շնչառական ապարատի օգնությամբ բոլոր կանոններով առաջին օգնություն ցույց տվել: Շուտով կատուն ուշքի է եկել եւ հրշեջները, պարտքը կատարած համարելով, վերադարձել են իրենց տեղակայման վայրը:
Հրշեջները հաճախ են օգնության ցույց տալիս փոքրիկ կենդանիներին: Այսպես, սեպտեմբերին ամերիկյան Վաշինգթոն նահանգի Լեյսի քաղաքի հրշեջները տներից մեկում հրդեհը մարելիս նկատել են ծովախոզուկների ընտանիք. երկու մեծ եւ 3 փոքրիկ ծովախոզուկ: Գերփոքր թթվածնային դիմակներ օգտագործելով՝ փրկարարները նրանց օգնություն են ցույց տվել: Հրաշքով փրկված կենդանիներին անվանել են փրկարարների անուններով:




























