Հայաստանը հաստատել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդերը (ԱՏԳ ԱԱ): Կառավարության համապատասխան որոշումը նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ նոր անվանացանկը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով:

Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությունում օգտագործվում են ԱՏԳ ԱԱ 10-նիշանի կոդեր՝ Հայաստանում ներկայումս գործածվող ութանիշի փոխարեն: Բացի այդ, որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ ապրանքները կոդերով բաշխելիս: Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից: