Օտարերկրացի երկու զբոսաշրջիկներ ուժեղ քամու հետեւանքով պատահաբար օդապարիկով վայրէջք են կատարել հնդկական բանտի տարածքում, հինգշաբթի հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Երեքշաբթի աղջիկները թռչում էին Ռաջաստհան նահանգում գտնվող անապատի վրայով, երբ թռիչքը ղեկավարող անձը կորցրել է վերահսկողությունն ու ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Մոտակա վայրը ոստիկանական բաժանմունքն էր, սակայն քամին օդապարիկը տարել է բանտի տարածք, որը հարեւանությամբ է գտնվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Միջադեպից հետո տեղի իշխանություններն արգելել են օդապարիկների թռիչքն այդ մարզում:



























