Յակուտիայում նոյեմբերի 5-ին մահացել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այս մասին հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ դեպքը կատարվել է Խանգալասկի շրջանում որսի ժամանակ. «Ազարովի ընկերը՝ «ՄՍԻՏԻ-Դեվելոփմենթ» շինընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը մեքենայի սրահում պատահաբար կրակոց է արձակել հրացանից», - փոխանցում է հեռուստաալիքը:

Կրակոցը դիպել է Ազարովին, մայրաքաղաքի ԴՄԾՎ-ի պետի տեղակալը տեղում մահացել է:

Հաղորդագրությունում նշվում է, որ Արմեն Զաքարյանը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Պարզվում են ողբերգության հանգամանքները: