Մոսկվայի բորսայում դոլարն ու եվրոն կրին թանկացել են եւ թարմացրել բացարձակ մաքսիմումները, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եվրոն թանկացալ է մինչեւ 58 ռուբլի՝ պայմանավորված Ուկրաինայի հակամարտության ակտիվացման մասին տեղեկություններով: ԱՄՆ դոլարը բարձրացել է մինչեւ 46,66 ռուբլի՝ թանկանալով 1,71 ռուբլով: Երկարժութային զամբյուղի արժեքը ավելացել է 1,85 ռուբլով եւ կազմել 51,805 ռուբլի:
Ռուբլու ուժգին անկումը աղբյուրը կապում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից արժութային ինտերվենցիաների մեխանիզմի՝ վաճառքի տարեկան 530 մլն դոլար կրճատմամբ: Ռուբլու վրա ճնշումը նույնպես ուժեղացել է Դոնբասի հաղորդագրություններից: «Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները կարծում են, որ ուկրաինական զինվորականները անցում են կատարում տարաշրջանային հարձակմանը եւ հայտնում քաղաքային օդանավակայանում տարվող մարտերի մասին: Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է աշխարհազորայինների գնդակոծությունների արդյունքում ունեցած կորուստների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:




























