Ամենաշատ այցելվող եւ որպես կանոն ամենածանրաբեռնված մետրոն ԵՄ-ում ճանաչվել է Փարիզինը, փոխանցում է MigNews-ը:

Ըստ աղբյուրի՝ ամեն տարի Փարիզի մետրոյով փոխադրվում 1,541 մլրդ ուղեւոր: Գլոբալ դասակարգմամբ՝ Փարիզը 9-րդն է: 

Համաշխարհային վարկանիշում ամենածանրաբեռնված մետրոների հնգյակում է հայտնվել նաեւ Մոսկվայինը: Ըստ մասնագետների հաշվարկների՝ Մոսկվայի մետրոյի ծառայություններից  ամեն տարի օգտվում  է  2,464 մլրդ ուղեւոր:

Բացի դրանից, մասնագետները աշխարհի տարբեր քաղաքների մետրոները համեմատել են իրենց երկարությամբ: Տվյալ ցուցանիշով Եվրոպայում առաջատարը Լոնդոնն է՝ շուրջ 400 կմ ստորգետնյա երկաթգծերով: