Ամերիկացի բարեգործ Ջերի Պերենչիոն Լոս-Անջելեսի Արվեստների թանգարանին 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 արվեստի ստեղծագործություն է նվիրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով թանգարանի տնօրինությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բարեգործի նվերը ներառում է Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի, Պաբլո Պիկասոյի աշխատանքները: «Սա ինձ համար իսկապես շատ կարեւոր օր է: Ես 70 տարի ապրել եմ Լոս-Անջելեսում եւ իմ ընտանիքի համար մեծագույն պատիվ է քաղաքին այս նվերը մաուցելը», - գործակալությունը մեջբերում է 83-ամյա Պերենչիոյի խոսքերը: Նա հաձնարարել է հավաքածուն թանգարանին փոխանցել իր մահվանից հետո:

Պերենչիոն ԱՄՆ-ի իսպանալեզու Univision հեռուստաընկերության համասեփականատերն է: