Դոլարի փոխարժեքը կրկին վերականգնել է պատմական առավելագույնը՝ Մոսկվայի բորսայում հատելով 48 ռուբլու շեմը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի տվյալները:

RBK-ի փոխանցմամբ՝ եվրոյի փոխարժեքը  նույնպես հասել է պատմական առավելագույնին՝ առաջին անգամ բարձրանալով 59 ռուբլու նշագծից:

Ռուսաստանի Բանկի երկարժութային զամբյուղի արժեքը Մոսկվայի ժամանակով 10:15-ին կազմել է 52, 7421 ռուբլի՝ նախորդ առեւտրային օրվա ավարտի մակարդակիվ 82,59 կոպեկ ավելի: