Նոյեմբերի 8-ից Բերլինում կնշեն Բեռլինյան պատի փլուզման 25-ամյակը:
Հոբելյանական ամսաթվի գլխավոր խորհրդանիշը՝ լուսնային ինստալացիան է, որը նախկին ներքաղաքային սահմանի երկայնքով ձգվում է 15 կմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ տակդիրների՝ մոտ 3.40 մետր բարձրությամբ խողովակների վրա տեղադրված են մոտ 60 սմ տրամագծով լուսարձակ փուչիկներ: Ընդհանուր առմամբ, մոտ 8 հազար նման փուչիկներ են տեղադրված: Նոյեմբերի 9-ին փուչիկների ներսում գտնվող օդը կփոխարինեն հելիումով եւ դրանք կուղարկենք երկինք:
Բերլինյան պատը կառուցվել է 1961թ. օգոստոսին՝ Արեւմտյան Բեռլինի շուրջը՝ որպես «հակաֆաշիստակն պատնեշ», որով սոցիալիստական Գերմանիայի Հեմոկրատական Հանրապետությունը բաժանվեց արեւմտյան հարեւաններից: 160 կմ-անոց պատը վերացվել է1989թ:




























