ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի ընտրություններից հետո Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն բարելավվի: Այդ մասին RBK-ին հաղոդել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները լավատեսություն չեն ներշնչում, եւ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց պետք չէ սպասել:
Միացյալ Նահանգներում հանրապետականները Կոնգրեսում ընդլայնել են իրենց ներկայությունը եւ 8 տարիների ընթաքում առաջին անգամ երկու պալատներում մեծամասնությունն են կազմում: Ընդ որում, նախագահը դեմոկրատ Օբաման է:
«ԱՄՆ-ի իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի հետագա բեւեռացումը չի օգնի ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների հսկայական շեղջի լուծման գործում», - աղբյուրը մեջբերում է Ռյաբկովի խոքերը:
«Մեծ հաշվով Սպիտակ տունը կապված է արտաքին քաղաքականությունում մանեւրի տեսակետից, իսկ կոնգրեսն, ամենայն հավանականությամբ, մեծ չափով կկլանվի միջկուսակցական պայքարում», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:




























