ԿԺԴՀ-ի սահմանը հատող փախստականներին միավորող «Հանուն ազատ Հյուսիսային Կորեայի շարժման միություն» հասարակական կազմակերպությունը հերթական անգամ ԿԺԴՀի կողմ քարոզչական թռուցիկներով փուչիկներ է բաց թողել: Այդ մասին հայտնում է KBS պետական հեռուստառադիոալիքը:
Իշխանության հյուսիսկորեական համակարգի դատապարտմամբ թռուցիկները բաց են թողնվել Պաջու քաղաքի ՝ միջկորեական սահմանի մերձակայքից: Ուրբաթ երեկոյան հելիումով լցված տասնյակ փուչիկների միջոցով 300 հազար թռուցիկ է ուղարկվել:
Փուչիկներ բացթողնելու մասին նախօրոք ոչինչ չէր հաղորդվել: Կազմակերպության անդամների եւ տեղի բնակիչների միջեւ ոչ մի ընդհարում տեղի չի ունեցել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:




























