Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը` այս տարվա նոյեմբերի 21-30-ն ընկած ժամանակահատվածում հանրահավաքներ ու երթեր անցկացնելու վերաբերյալ։ Այդ հանրահավաքներից նոյեմբերի 21-ինը եւ 28-ինը պետք է տեղի ունենան Մատենադարանին հարող տարածքում։

Ըստ իրազեկման, երթերը տեղի են ունենալու ժամը 19.30-ից՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարնն ի գիտություն է ընդունել ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 7-ին նախատեսված հանրահավաքները չեն կայացել: