Գիտնականները Մարսի մակերեւույթին «սմայլ» հիշեցնող բիծ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է 24 SMI-ն:

Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են Google Mars անվանումով հատուկ ծրագրի օգնությամբ ստացված լուսանկարները: Որոշ գիտնականներ կարծում են, որ բծի հայտնաբերմանը կարող էին նպաստել Մարսի վրա աճող յուրահատուկ բույսերը: Սակայն կան նաեւ ավելի անհավանական բացատրություններ, որոնց համաձայն՝ դա որեւէ շինության հիմք է, որը կառուցել են այլմոլորակայինները:

Ակտիվորեն քննարկվում է նաեւ թեման, որ հսկայական սմայլը կարող է այլ քաղաքակրթություններից մարդկանց ուղղված ուղերձ լինել: Որոշ բլոգերներ վկայակոչում են բծի նմանությունը մարդու կամ երկրաբնակներին ձեռքով ողջունող այլմոլորակայինի պատկերի հետ:

Հետաքրքրվողները հնարավորություն ունեն ստուգել Մարսի վրա «ժպտացող» բծի առկայության մասին տեղեկության իսկությունը: Հետաքրքիր հայտնագործության կոորդինատները հրապարակվել են. 79° 24'28.73 "S եւ 6 °34'44.17" W: Ամենից հավանական վարկածը Google Mars ծրագրում խափանումն է, ինչի հետեւանքով էլ լուսանկարներում հայտնվել է տարօրինակ բիծը: