Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է աղբատար ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.41-ին, մարվել` 08.42-ին:

Ամբողջությամբ այրվել է «ԶԻԼ» մակնիշի 021 LU 64 համարանիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ Գ. Բ.):